Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, Դուք կարող եք այցելել Երևանում Գերմանիայի դեսպանություն և զգալ Սուրբ Ծննդյան շունչը: DAAD-ն նույնպես ներկա կլինի միջոցառմանը: Եկեք և համտեսեք գերմանական գլինտվեյնը, ամանորյա քաղցրավենիքներն ու ծանոթացեք Գերմանիայում ուսման և հետազոտության հնարավորություններին: Սիրով կսպասենք Ձեզ:
- Որտեղ՝ Գերմանիայի դեսպանության բակում (Չարենցի 29)
- Երբ՝ Տոնավաճառը բաց է ժամը 15:00-ից: Ժամը 15:30-ին դեսպան Մաթիաս Քիսլերը կազդարարի տոնավաճառի բացումը: 16:30-ին հյուր կգա Ձմեռ պապը: 17:30-ին տեղի կունենա խաղարկություն: Ծրագրի ընթացքում կհնչեն երգեր՝ երկու երգչախմբերի կատարմամբ, ինչպես նաև սուրբծննդյան երաժշտություն: