«Ուսանելու և հետազոտելու հեռանկարները Գերմանիայում և Հայաստանում․ լավագույն փորձը երիտասարդ մասնագետներից. DAAD և KAS կրթաթոշակակիրները զեկուցում են»

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։45-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում DAAD-ի և Konrad Adenauer հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա տեղեկատվական միջոցառում հետևյալ խորագրով՝ «Ուսանելու և հետազոտելու հեռանկարները Գերմանիայում և Հայաստանում․ լավագույն փորձը երիտասարդ մասնագետներից»։ Միջոցառման նպատակն է ներկայացնել տարբեր կրթաթոշակային ծրագրերի արդյունքում ստեղծված և մշակված գիտակրթական համագործակցության արդյունավետ մոդելները, ինչպես նաև կիսվել ձեռք բերված արդյունավետ փորձով։
Սիրով կսպասենք Ձեզ։

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթնալ այստեղ՝ Միջոցառման օրակարգ։