Ներկայացնում ենք Ձեզ Հռիփսիմե Գևորգյանին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ հետազոտողին, ով իր հաջողության պատմությունը ստեղծեց DAAD-ի հետ միասին։ Ստորև այն մասին, թե ինչպես դա պատահեց։

Հաջող համագործակցության և նպատակամետ գիտահետազոտական ​​ծրագիր ունենալու շնորհիվ 2016 թվականին DAAD-ի կողմից Հռիփսիմե Գևորգյանին շնորհվեց երկու տարի տևողությամբ  երկկողմանի ղեկավարվող գիտահետազոտական կրթաթոշակ (2016/2018)՝ Ֆրայբերգի Լեռնային Համալսարանի Երկրաբանության ինստիտուտում ասպիրանտուրական թեզի համար գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով:
«Այս դրամաշնորհի շրջանակներում ես ձեռք բերեցի հիանալի գործնական և տեսական փորձառություն հրային ապարների պետրոլոգիայի, երկրաքիմիայի և ֆիզիկական հրաբխագիտության ուղղություններում: Բացի այդ ես կարողացա զարգացնել նաև առաջադեմ գաղափարներ, որոնք ավելի ճկուն դարձրեցին իմ հետազոտական աշխատանքները՝ դուրս բերելով այն ավելի լայն գիտական մակարդակի վրա»:

Կրթաթոշակի շրջանակներում կատարված գիտահետազոտական ​​աշխատանքների և արդյունավետ կազմակերպված համագործակցության շնորհիվ Հռիփսիմեին հաջողվեց ստանալ մի շարք կարևոր և առանցքային հարցերի պատասխաններ։

Հավաքագրած առաջին գիտահետազոտական տվյալները ամփոփվել և հրատարակվել են բարձր համբավ վայելող «Լիթոս» ամսագրում, ինչպես նաև ներկայացվել են միջազգային և տեղական գիտաժողովներում, որպիսիք են` Goldschmidt (Փարիզ, Ֆրանսիա), GeoBremen (Գերմանիա) և սեմինարներում:

Տվյալ պահին Հռիփսիմեն աշխատում է իր երրորդ հոդվածի կառուցվածքի և վերլուծական մեթոդների վրա: Գիտահետազոտական աշխատանքը ավարտելուց հետո DAAD կրթաթոշակակիրը նպատակադրվում է վերադառնալ Հայաստան, հիմնել այստեղ նոր սարքավորումենրով հագեցած լաբորատորիա և շարունակել իր գիտական ուղին՝ ներդնելով Գերմանիայում ձեռք բերած ողջ փորձն ու ներուժը։

 

Հռիփսիմե Գևորգյանի հաջողության պատմությունը

Հռիփսիմե Գևորգյանի հաջողության պատմությունը

Տեսահոլովակը դիտելու համար խնդրում ենք սեղմել նախադիտման նկարի վրա։ Խնդրում ենք հաշվի առնել այն, որ ակտիվացումից հետո տվյալները փոխանցվում են համապատասխան ինտերնետ մատակարարին։ Դիտել YouTube-ում։