DAAD - Drittes Treffen von Alumni-Vereinen aus aller Welt in Bonn am 08.03.2019: "Von einander lernen – miteinander gestalten"

Սույն թվականի մարտի 7-10-ը Գերմանիայի Բոնն քաղաքում տեղի ունեցավ աշխարհի ավելի քան 80 երկրներից հրավիրված Գերմանիայի շրջանավարտների միավորումների ղեկավարների 3-րդ հանդիպումը, որի նպատակն էր մերձեցնել տարբեր երկրներ ներկայացնող ԴԱԱԴ-ի և Գերմանիայի շրջանավարտների միավորումներին, սերտորեն ծանոթանալ նրանց գործունեությանը, ներկայացնել նրանց այն բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով և օժանդակությամբ միավորումները կարող են իրականացնել ծրագրեր իրենց երկրներում։

Գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միավորման գործունեությունը Բոննում  ներկայացնում էր Մերի Նավասարդյանը, ում հանձնարարված էր ղեկավարել նաև աշխատանքային խումբ: Քննարկվեցին ԴԱԱԴ-ի շրջանավարտների միավորումների անդամների հավաքագրմանն ուղղված արդյունավետ քայլերն ու անդամների ակտիվ գործունեությունը խթանող ուղիները:

Հայաստանյան միավորումն աչքի ընկավ իրականացված բազմաբնույթ միջոցառումներով և արժանացավ խրախուսանքի ոչ միայն ներկա պետությունների ներկայացուցիչների կողմից, այլ նաև ԴԱԱԴ-ի գլխավոր քարտուղար՝ տիկին դր. Դորոթեա Ռուլանդի կողմից:

Ուրախ ենք, որ այս միջոցառումը պատեհ առիթ հանդիսացավ ներկայացնելու մեր նախկին կրթաթոշակակիրների ակտիվ գործունեությունը՝ ուղղված մասնագիտական տարբեր ոլորտների զարգացմանը, գերմանացի պրոֆեսորների հետ համագործակցության սերտացմանը, և հարթակ ստեղծեց ընդլայնելու համագործակցության ցանցը, որի համար մեծապես շնորհակալ ենք ԴԱԱԴ-ի ղեկավարությանն ու մասնավորապես ալումնի ռեֆերատին:
ԴԱԱԴ-ի և Գերմանիայի նախկին կրթաթոշակակիրները մշտապես հանդիսանում են Հայաստան-Գերմանիա գիտակրթական կամուրջի հիմնասյունը:

Այստեղ կարող եք ծանոթանալ Գերմանիայի և DAAD- ի շրջանավարտների միավորումների ղեկավարների հարցազրույցներին՝ միավորումների հետագա նախաձեռնությունների հետ կապված:

Ստորև որոշ լուսանկարներ հանդիպումից․