Ապրիլի 17-ից ապրիլի 19-ը Yerevan Expo ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ LOGOS EXPO 2019 կրթական ցուցահանդեսը, որին իր տեղեկատվական տաղավարով մասնակցեց նաև DAAD երևանյան գրասենյակը:

Ցուցահանդեսի ընթացքում մեր տաղավար այցելեցին բազմաթիվ ուսանողներ, աշակերտներ և այլ հետաքրքրված անձինք: Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում էր նաև գերմանական Max Planck School-ը իր մագիստրոսական և գիտահետազոտական ծրագրերով:
Շնորհակալություն ենք հայտնում DAAD շրջանավարտներին և կրթաթոշակակիրներին աջակցության համար:

Կից որոշ լուսանկարներ միջոցառումից.