AADL Vollversammlung

DAAD-ն դիտարկում է ֆինանսավորման ավարտը որպես երկարատև հարաբերությունների սկիզբ իր շրջանավարտների հետ: Մեր նպատակն է օժանդակել կապի պահպանմանը DAAD-ի և իր շրջանավարտների միջև, նպաստել  այդ գործընթացի հաստատմանը՝  լինի դա շրջանավարտների ակումբներ հիմնելու, կամ տարբեր ֆինանսավորվող ծրագրերի և այլ միջոցառումների միջոցով:

DAAD-ի և գերմանական բուհերի շրջանավարտներն ամբողջ աշխարհում

DAAD-ի որոշ առաջարկներ ուղղված են նախկին կրթաթոշակակիրներին/մեկ տարի տևողությամբ կրթաթոշակ ստացած անձանց, իսկ մյուսները՝ գերմանական համալսարաններին: Առաջարկների նպատակն է շարունակական աջակցություն ցուցաբերել շրջանավարտներին:

Ավելին՝ daad.de

DAAD/Hüttermann

Առաջարկներ

Շրջանավարտների համար նախատեսված ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք շարունակել աջակցություն ցուցաբերել նախկին կրթաթոշակակիրներին անգամ ֆինանսավորման ավարտից հետո և որպես ամբողջ աշխարհում ԴԱԱԴ ալումնի ցանցի մի մաս առաջարկում ենք նրանց տարբեր ֆինանսավորվող ծրագրեր:

Ավելին՝ daad.de/en (անգլերեն)

Bilder internationaler Alumni in Blätteroptik. Dimitri Vervitsiotis

Ամսագիր DAAD շրջանավարտների համար

DAAD շրջանավարտների համար նախատեսված LETTER ամսագիրը ներկայացնում է հետաքրքրաշարժ պատմություններ Գերմանիայից, գիտության, մշակույթի ոլորտից և DAAD շրջանավարտների ցանցից:

Ավելին՝ daad.de

Informationsbereich mit ''i''-Zeichen in einer Universität. DAAD/Ausserhofer/Himsel

Ծառայությունների ոլորտ գերմանական բուհերի շրջանավարտների համար

DAAD գերմանացի և արտասահմանցի շրջանավարտների համար նախատեսված Ծառայությունների ցանկի մեջ մտնում են այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են՝ «մասնագիտական գրականություն» ծրագիրը, DAAD շրջանավարտների համար նախատեսված «LETTER» ամսագիրն ու DAAD այլ ամսագրեր:

Ավելին` daad.de

Alumniportal Deutschland

Գերմանախոս երկրների շրջանավարտների պորտալ

Գերմանական բուհերի և կրթական հաստատությունների շրջանավարտները կարող են կապ ստեղծել և պահպանել կազմակերպությունների, համալսարանների և ձեռնարկությունների հետ: Գրանցվի՛ր հիմա:

Ավելին` Գերմանախոս երկրների շրջանավարտների պորտալում