
Գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միավորումը հիմնադրվել է 2004-ին՝ նպատակ ունենալով աջակցել շրջանավարտներին, նրանց կազմակերպած համատեղ ակտիվություններին և պահպանել կապը հյուրընկալած հաստատությունների հետ:
Միավորումը կազմակերպում է տարատեսակ սեմինարներ, աշխատաժողովներ և կոնֆերանցներ: Յուրաքանչյուրն ով ուսանել կամ հետազոտել է Գերմանիայում, Ավստրիայում կամ Շվեյցարիայում կարող է անդամակցել միավորմանը և դա ողջունելի որոշում է:
Յուրաքանչյուր երկու տարին մեկ մենք հանդիպում ենք քննարկելու հետագա պլանները, ներկա զարգացումները, ինչպես նաև ընտրում ենք նախագահության անդամներին: DAAD-ն մշտապես աջակցում է Շրջանավարտների Միավորմանը նախագծերի ֆինանսավորմամբ:
2016-ին DAAD-ն ֆինանսապես օժանդակել հետևյալ երեք սեմինարների կայացմանը.
- Biotechnology for sustainable development (Dr. Karen Trchounyan)
- Land Administration and management: Challenges, issues and solutions (Dr. Vache Kalashyan)
- Research on parasitic and other pathogenes in Armenia: state of the art (Dr. Hasmik Gevorgyan)
Հավելենք նաև, որ 2016-ին AADL-ը DAAD-ի հետ համատեղ իրականացրել է թվով երկու տեղեկատվական միջոցառումներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև սատարել է DAAD թիմին Digitec և Europe Days էքսպո ցուցահանդեսների ժամանակ:
Ներկայումս միավորումն ունի 183 անդամ: Սկսկած 2016 թ-ից նախագահության խորհուրդը ներկայացնում են հետևյալ մարդիկ.
- Մերի Նավասարդյան՝ նախագահ
- դոկտոր Արտո Թադեւոսյան
- դոկտոր Ելենա Էթարյան
- դոկտոր Էլիզա Ղազարյան
- Լորետա Ադամյանը
- Աննա Վարդանյան
- Նանա Բերբերյան
- դոկտոր Կարեն Արմենի Թռչունյան
- Լիանա Սաֆարյան
- Արմինե Ապրեսյան
- Մյասնիկ Մարգարյան
- Սարգիս Աբրահամյան
- Աննա Վարդանյանց
Եթե Դուք ցանկանում եք անդամակցել միավորմանը, ապա խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը և ուղարկել այն
alumni@daad.am հասցեով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել DAAD տեղեկատվական կենտրոնը Երևանում:
Հավելյալ տեղեկատվություն
Մենք այստեղ ենք Ձեզ համար
Հեռախոսային խորհրդատվության ժամեր՝
Երկուշաբթի 14:00-16:00 (+374 98 12 58 53)
Երեքշաբթի 10:00-12:00 (+374 33 12 58 58)
Չորեքշաբթի 14:00-16:00 (+374 33 12 58 58)
Հինգշաբթի 12:00-14:00 (+374 98 12 58 53)