Fahnen mit dem DAAD-Logo vor der Außenfassade der Zentrale in Bonn.

Հայացք նետելով DAAD-ի անցած ուղուն՝ կտեսնենք, որ այն մշտապես միավորել է մարդկանց և գիտությունը: Հիմնադրվելով 1925 թվականին Հայդելբերգում միայն մեկ ուսանողի նախաձեռնությամբ՝  DAAD-ն այսօր դասվում է ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակումը ֆինանսավորող ամենակարևոր կազմակերպությունների շարքին:

Իր հիմնադրումից ի վեր DAAD-ն աջակցել է ավելի քան 1,9 միլիոն բուհավարտների, հետազոտողների և գիտնականների Գերմանիայում և արտասահմանյան այլ երկրներում: DAAD-ն գրանցված է որպես գերմանական բուհերի և ուսանողության միավորում: Վերջինիս գործունեությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակներ տրամադրելով. DAAD-ն նպաստում է համալսարանների միջազգայնացման գործընթացին, ամրապնդում է գերմանագիտության ու գերմաներեն լեզվի հիմքերն արտասահմանում, օժանդակում է զարգացող երկրներին մշակել բարձրագույն կրթության համակարգեր և խորհրդատվություն է տրամադրում կրթության, մշակույթի և զարգացման քաղաքականության բնագավառում:

Կրթաթոշակներ լավագույններին

DAAD-ն հնարավորություն է ընձեռնում երիտասարդներին ձեռք բերել ուսումնական և հետազոտական փորձ Գերմանիայում և այլ երկրներում: DAAD կրթաթոշակակիրները հիմնականում մագիստրատուրայի ուսանողներն ու գիտությունների թեկնածուներն են: Կրթաթոշակային  առաջարկները որպես կանոն վերաբերում են բուհավարտներին, պատճառն այն է, որ դիմելու պահին նրանք ունենում են առաջադիմության վերաբերյալ մեկնարկային արդյունքներ և ուսումնական առաջին շրջանում կարող են ավելի շատ օգուտ քաղել կրթաթոշակից քան ուսանողները: Այդ իսկ պատճառով DAAD-ն տրամադրում է բակալավրիատը ֆինանսավորող  ամբողջական կրթաթոշակներ արտասահմանյան դպրոցների միայն լավագույն շրջանավարտներին:

Լոկալ ցանց

DAAD կրթաթոշակների համար նախատեսված բյուջեն  ձևավորվում է դաշնային տարբեր նախարարությունների՝ հիմնականում արտաքին գործերի նախարարության, Եվրոպական Միության, ինչպես նաև տարբեր ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ երկրների կառավարությունների աջակցությամբ: DAAD գլխավոր գրասենյակը գտնվում է Բոնն քաղաքում, DAAD-ն ունի գրասենյակ նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: DAAD մասնաճյուղերի և տեղեկատվական կենտրոնների ցանցը կապ է պահպանում տարբեր մայրցամաքներում գտնվող կարևոր համագործակցող երկրների հետ և խորհրդատվություն է տրամադրում տեղում :