Հունիսի 11-ին DAAD-ի և AADL-ի (Գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միավորում) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լավագույն փորձն առաջին ձեռքից. նոր կրթաթոշակակիրների հանդիպումը DAAD և Գերմանիայի շրջանավարտների հետ» խորագրով միջոցառումը: Միջոցառման նպատակն էր DAAD-ի և Գերմանիայի շրջանավարտների հանդիպումը, ցանցի ընդլայնումն ու լավագույն փորձի փոխանակումը:
Միջոցառման շրջանակում իրենց ելույթներով հանդես եկան հատուկ հյուրեր ի.գ.դ. Յոհան Պետեր Շեֆերը՝ Զիգենի համալսարանի նախկին կանցլեր, DAAD-ի Freundeskreis-ի նախագահության անդամ, ինչպես նաև Մոլդովագերմանական ֆորումի փոխնախագահ Քրիստինա Գրոսսուն:
AADL նախագահ Մերի Նավասարդյանը ներկայացրեց DAAD-ի և Գերմանիայի շրջանավարտների համար նախատեսված գիտակրթական հնարավորություններն ու դրանք Հայաստանում իրագործելու ուղիները։
Ուշագրավ էր հատկապես միջոցառման վերջին հատվածը, որի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող չորս զուգընթաց աշխատաժողովներում ակտիվ քննարվեցին հայ-գերմանական գիտակրթական համագործակցության արդյունավետ և հեռանկարային եզրերը, Հայաստանում տարբեր մասնագիտական միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։
Մեր կրթաթոշակակիրները կիսվեցին իրենց փորձով, գրանցած ձեռքբերումներով և պատմեցին իրենց հաղթահարած փորձություններրի և մարտահրավերների մասին:
Ուրախ ենք, որ այս հանդիպումը հիմք ստեղծեց նոր գաղափարների ու համագործակցության նոր եզրերի:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար:
Հավելյալ տեղեկատվություն
Մենք այստեղ ենք Ձեզ համար
Հեռախոսային խորհրդատվության ժամեր՝
Երկուշաբթի 14:00-16:00 (+374 98 12 58 53)
Երեքշաբթի 10:00-12:00 (+374 33 12 58 58)
Չորեքշաբթի 14:00-16:00 (+374 33 12 58 58)
Հինգշաբթի 12:00-14:00 (+374 98 12 58 53)