Թեստը տեղի կունենա մինչև ծրագրերի վերջնաժամկետների լրանալը: Թեստը կարող եք հանձնել հետևյալ օրերին.
24. հոկտեմբեր՝ մագիստրոսական և հետազոտական ծրագրերի դիմորդների համար
21. նոյեմբեր՝ հետազոտական ծրագրերի և ամառային դասընթացների դիմորդների համար
Թեստին մասնակցությունն ամրագրելու համար հարկավոր է նախօրոք կապ հաստատել DAAD տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների հետ:
Հիշեցնում ենք, որ թեստին հարկավոր է ներկայանալ անձնագրով կամ ID քարտով, այլապես մասնակցությունը չի թույլատրվի: