Գերմանական և օտարերկրյա բուհերի միջև համագործակցության բազմաթիվ օրինակներ կան: Դրանք ենթադրում են դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, ինչպես նաև կանոնավոր գիտական նախագծերի իրականացում: Բայց և այդպես, գոյություն ունի ավելի մեծ ներուժ հաստատելու նորանոր համագործակցություններ գիտական ամենատարբեր ոլորտներում:

Գերմանական համալսարաններ. ամուր գործընկերներ համագործակցության համար

Գերմանիան հանդիսանում է ամենագրավիչ ուղղություններից մեկը օտարերկրյա ուսանողների համար: Գերմանական բուհերը մեծ հռչակ ունեն միջբուհական համագործակցության ոլորտներում՝ մասնավորապես այնպիսիններում, որոնք առանձնանում են նորարարական ներուժով, պատմական ավանդույթներով, շեշտադրումով միջազգային համագործակցության վրա և միջազգայնացվածությամբ:

Գերմանիայի համալսարաններին համապատասխանում է կրթության բարձրագույն մակարդակը: Գոյություն ունեն բուհերի երեք տեսակներ. համալսարաններ, կիրառական թեքումով համալսարաններ, որոնք կենտրոնացած են գործնական հետազոտությունների վրա (Fachhochschulen) և արվեստագետների համար նախատեսված ակադեմիաներ (Kunst- und Musikhochschulen) : Բուհերի մեծամասնությունն ունի պետական ֆինանսավորում և այդպիսով դրանք մշտապես գտնվում են որակի գնահատման պետական մակարդակ ունեցող համակարգերի ուշադրության կենտրոնում: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  Higher Education Compass portal պորտալում:

Քայլեր ուղղված գերմանական բուհերի հետ համագործակցություն հաստատելուն

Քայլ 1. Սահմանել օտարերկրյա բուհի հետ համագործակցության նպատակը

Նպատակը հարկավոր է սահմանել մինչև ենթադրվող համագործակցության մեկնարկը:
Սահմանումը ներառում է.

  • Մասնագիտական դաշտեր, որոնց ընտրությունը կատարվել է հաշվի առնելով, թե՛ համատեղ և թե՛ բուհի հետաքրքրվածության շրջանակները:
  • Կրթության, հետազոտության և/կամ դասավանդելու ակադեմիական մակարդակը:
  • Ենթադրվող նպատակները, ինչպիսինն են. տվյալ հաստատությունում գերմանացի ուսանողների և/կամ հետազոտողների թվի աճը կամ հակառակը, ինչպես նաև գերմանական բուհերի առցանց հարթակներից ստացված առարկաներով սեփական կրթական ծրագրերի լրացումը, համագործակցային հետազոտական նախագծեր:
  • Այն հիմքերը, որոնց վրա հաստատվել է կապը նախընտրելի բուհի հետ. այդ թվում գոյություն ունեցող համագործակցությունը, ուսանողների և/կամ հետազոտողների և/կամ դասախոսների այցերն ու անդամակցությունը և այլն:
  • Համագործակցության ընթացքի տևողությունը:

Վերջապես, հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ նախընտրելի յուրաքանչյուր բուհի հետ համագործակցության գնալիս հարկավոր է սահմանել առանձին, անհատական նպատակ և հետևաբար նաև՝  համագործակցության գրավիչ նախագիծ:

Քայլ 2. գերմանացի հնարավոր գործընկերների ճանաչում

Գոյություն ունեն տարբեր ուղիներ ծանոթանալու համար գերմանացի հնարավոր գոծընկերների հետ: Օրինակ՝ գիտական պարբերականներում տպագրվող գերմանացի հետազոտողներն իրենց մասնագիտական ոլորտին վերաբերող հոդվածներում հաճախ ներառում են  նաև կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է կապ հաստատել հեղինակի հետ: Մեկ այլ տարբերակ է ծանոթանալ DAAD կրթաթոշակակիրների և/կամ գերմանական բուհերի շրջանավարտների հետ ովքեր ուսանում կամ աշխատում են Ձեզ հետ միևնույն հաստատությունում և ովքեր ունեն ուղիղ կոնտակտային կապ գերմանական ակադեմիական շրջանակների հետ:

Կա նաև հնարավորություն օգտվելու համացանցային որոնողական համակարգերից, ինչպիսիք են.

  • Higher Education Compass. Տրամադրում է տեղեկատվություն և հղումներ պետական բուհերի, ինչպես նաև այլ հաստատությունների վերաբերյալ, որոնք պետականորեն ճանաչելի են Գերմանիայում: Համակարգը վերլուծում է ուսանելու/ հետազոտելու հնարավորությունները և միջազգային համագործակցության համաձայնագրերը:
  • Research Explorer.  Գերմանական Հետազոտական Հիմնադրամի (DFG) և DAAD տեղեկատու, որը համագործակցում է Գերմանիայի Դեկանների Համաժողովի (HRK) հետ և ներառում է թվով մինչև 23 000 հաստատությունների ցանկ, այդ թվում նաև համալսարանների:
  • Study in Germany. Գերմանիայի Կրթության և Գիտության Նախարարության (BMBF) պաշտոնական պորտալը հասցեագրված օտարերկրյա ուսանողներին ովքեր որոնում են համալսարանական ծրագրեր
  • Research in Germany. տեղեկատու, որը միտված է խրախուսելու նորարարական և հետազոտական աշխատանքների կազմակերպումը Գերմանիայում: Կայքի միջոցով հնարավոր է ծանոթանալ ֆինանսավորման տարբերակներին  և տեղեկատվություն ստանալ գերմանական հետազոտական համակարգի վերաբերյալ:

Քայլ 3. կապի հաստատում գերմանական համալսարանների հետ

  1. Ճանաչել տվյալ համալսարանի միջազգային բաժինը ներկայացնող անձին՝ հետազոտողի կամ դասախոսի, ում հետ դիմորդը ցանկանում է ստեղծել համագործակցային հարաբերություններ, կամ դիմել ցանկալի ֆակուլտետի դեկանին:
  2. Էլ.փոստի միջոցով շարադրել նամակ անգլերեն կամ գերմաներեն լեզվով: Այդ գրությամբ հարկավոր է ներկայացնել Ձեր հաստատությունը և պարզաբանել մյուս կողմի հետ համագործակցելու շարժառիթը՝ հստակ և ճշգրիտ սահմանելով ենթադրվող համագործակցության նպատակը:
  3. Հաստատել նամակագրական կապ: Հետևել համագործակցության շրջանակում առաջադրվող ցուցումներին, առաջնային նախապայմաններին և պարտադիր համարվող կետերին:

Գտնել ֆինանսավորում

DAAD-ն առաջարկում է հնարավորությունների մեծ շրջանակակ օտարերկրյա և գերմանական բուհերի միջև համագործակցություն հաստատելու համար , թե՛ անհատական, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներում:

Ֆինանսավորման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է գտնել daad.de funding database  տվյալների բազայում  (միայն գերմաներենով):