Այստեղ Դուք կգտնեք Գերմանիայում ուսման և հետազոտության, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրերին դիմելու գործընթացի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերը:

Հարցեր DAAD կրթաթոշակին դիմելու վերաբերյալ

Ո՞ր փաստաթղթերը պետք է լինեն նոտարական հաստատմամբ

DAAD կրթաթոշակային ծրագրին դիմելիս  որպես կանոն նոտարական հաստատման անհրաժեշտություն չկա: Թարգմանության ենթակա փաստաթղթերը պետք է թարգմանել լիցենզավորված թարգմանչի մոտ: Սակայն պետք է հաշվի առնել, որ տարբեր կրթաթոշակային ծրագրերի համար ահմանված են տարբեր նախապայմաններ:  Հետևաբար մենք խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ և ծանոթանալ Ձեր նախընտրած ծրագրի նախապայմաններին:

Ե՞րբ են լրանում DAAD կրթաթոշակային ծրագրերի վերջնաժամկետները Հայաստանում

Տարբեր կրթաթոշակային ծրագրերին համար վերջնաժամկետները տարբեր են:  Վերջնաժամկետներին Դուք կարող եք ծանոթանալ Ձեր ընտրած կրթաթոշակային ծրագրի նկարագրության մեջ՝ «դիմելու ընթացակարգ» բաժնում:

Ո՞ր լեզվով կարող եմ հանձնել իմ փաստաթղթերը

Վկայականները կարելի է հանձնել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով: Այն պարագայում, եթե վկայականի բնօրինակ տարբերակը նշված  լեզուներց մեկով է, ապա թարգմանության անհրաժեշտություն չկա:

«Ամառային դասընթացներ» կրթաթոշակային ծրագրին դիմելիս վկայականներից բացի մնացյած բոլոր փաստաթղթերը պետք է շարադրվեն գրամաներեն լեզվով:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է հանձնել 

Տարբեր կրթաթոշակային ծրագրերի դիմելիս նածատեսվում է ներկայացնել տարբեր փաստաթղթեր: Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ նախընտրելի ծրագրի նկարագրության մեջ՝ «դիմելու ընթացակարգ» բաժնում:

Ինչպե՞ս կարող եմ դիմել առցանց

DAAD պորտալում գրանցվելու և առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը Դուք կարող եք գտնել այստեղ:

Ինչպե՞ս կազմել հիմնավորագիր նամակ

DAAD-ի կայքում Դուք կգտնեք ցուցումներ հիմնավորագիր նամակ կազմելու վերաբերյալ:

Բացի այդ մենք կազմել ենք Ձեզ համար հայերեն լեզվով ուղեցույց հիմնավորագիր նամակի, ինքնակենսագրականի և երաշխավորագիր նամակի վերաբերյալ:

Բեռնել: Merkblatt zu Motivationsschreiben und Lebenslauf auf Armenisch (PDF, 1.35 MB)

Արական սեռի դիմորդներին խնդրում ենq ինքնակենսագրության մեջ նշել՝ ծառայե՞լ են արդյոք  զինված ուժերում, թե ոչ:

Արդյոք կա տարիքային սահմանափակում DAAD կրթաթոշակներին դիմելու համար

Որպես կանոն DAAD ծրագրերին դիմելիս չկան տարիքային սահմանափակումներ: Որոշ ծրագրերի դեպքում գործում է կանոն,  ըստ որի դիմորդը դիմում ներկայացնելու պահին դիմորդը պետք է որպես կանոն բուհը ավարտած չլինի 6 տարի առաջ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ DAAD-ի կողմից առաջարկվում են բազմաթիվ կրթաթոշակային ծրագրեր, և նախքան դիմելը չափազանց կարևոր է ծանոթանալ ծրագրի նկարագրին՝ հատկապես դիմելու նախապայմաններին:

Ի՞նչ է իր մեջ ընդգրկում կրթաթոշակը

DAAD կրթաթոշակների մեծամասնությունը ենթադրում է ամբողջական ֆինանսավորում, այն է՝ ամսական կրթաթոշակ (հիմնականում 750 €), բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ճանապարհածախս: Կրթաթոշակային վճարումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի նկարագրի մեջ:

Ի՞նչ լեզվի իմացություն է անհրաժեշտ Գերմանիայում ուսանելու և հետազոտելու համար

Գերմանիայում հնարավոր է ուսանել, հետազոտել և PhD անել ինչպես գերմաներենով, այնպես էլ անգլերենով: Այստեղ Դուք  կգտնեք Գերմանիայում անգլերեն լեզվով առաջարկվող  բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտական ծրագրեր: Որոնողական համակարգում առկա են նաև լեզվական և մասնագիտական դասընթացների մի շարք առաջարկներ, ինչպես նաև  նախապատրաստական ծրագրեր ուսման համար:

Տվյալ պահին ես Հայաստանում չեմ, ինչպե՞ս կարող եմ հանձնել իմ փաստաթղթերը

Դուք կարող եք խնդրել մեկ այլ անձի  հանձնել Ձեր փաստաթղթերը:

Իմ նախընտրած համալսարանի ընդունելության վերջնաժամկետն արդեն լրացել է, կամ դիմելու գործընթացը դեռ չի մեկնարկել: Կարո՞ղ եմ այնուամենայնիվ դիմել DAAD կրթաթոշակին

Կրթաթոշակային ծրագրին դիմելելիս համալսարան ընդունվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելը պարտադիր նախապայման չէ:  Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ DAAD-ին դիմելն ու համալսարանին դիմելը երկու միմյանցից անկախ գործընթացներ են, և դիմորդը պետք է հաշվի առնի, որ համալսարան ընդունվելու գործընթացը իր պատասխանատվությունն է: Հարկավոր է ուշադիր լինել և դիմել մինչ վերջնաժամկետը:

Արդյոք կարող եմ դասախոսի կողմից տրվող երաշխավորագիր նամակի փոխարեն հանձնել   երաշխավորագիր գործատուի կողմից

Դա հնարավոր չէ: Անգամ եթե Դուք ուսումն ավարտել եք տարիներ առաջ, միևնույն է  պետք է հանձնել երաշխավորագիր նամակ (հատուկ ձևաթղթի վրա, որը պետք է բեռնել DAAD պորտալում) Ձեզ դասավանդած դասախոսի կողմից:Սակայն Դուք կարող եք  դիմումին կցել նաև գործատուի կողմից տրված երաշխավորագիրը: Վերջինիս համար հատուկ հձևաթուղթ նախատեսված չէ:

Քանի՞ ծրագրի կարող եմ դիմել

Դիմորդը կարող է դիմել երեք տարբեր համալսարանների կողմից առաջարկվող ծրագրերի: Հատուկ DAAD ձևաթղթի վրա (այն կարելի է գտնել համապատասխան ծրագրի նկարագրի մեջ) դիմորդը պետք է լրացնի ծրագրերի վերաբերյալ նշված հարցերի պատասխանները:

Արդյոք պետք է ունենալ ընդունելության տեղեկանք գերմանական համալսարանի կողմից DAAD կրթաթոշակային ծրագրերին դիմելու համար 

DAAD կրթաթոշակային ծրագրերին դիմելիս գերմանական բուհի կողմից տրված ընդունելության տեղեկանք ներկայացնելը պարտադիր պայման չէ, քանի որ որպես կանոն համալսարան ընդունվելու գործընթացը սկսվում է DAAD կրթաթոշակային ծրագրերի վերջնաժամկետներից հետո: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մինչ կրթաթոշակի մեկնարկը դիմորդը պետք է ներկայացնի գերմանական բուհ ընդունվելու մասին տեղեկանքը:

Արդյոք պետք է հիմնավորագրի մեջ հիմնավորել յուրաքանչյուր համալսարանի ընտրությունը

Մեկ հիմնավորագրի մեջ հարկավոր է ամփոփիչ կերպով անդրադառնալ ընտրված դասընթացներին:

DAAD կրթաթոշակի շրջանակներում  ուսումնական ո՞ր կիսամյակին կարելի է դիմել

Մագիստրոսական կրթաթոշակների դիմորդները պետք է ընտրեն  բացառապես ձմեռային կիսամյակում առաջարկվող դասընթացներ:

Քննություններ

Որտե՞ղ կարող եմ հանձնել DAAD կրթաթոշակային ծրագրերին առնչվող քննությունները

DAAD կրթաթոշակային ծրագրին դիմելիս դիմորդը պետք է հանձնի լեզվի քննություն:

Եթե Դուք ընտրում են գերմաներեն լեզվով առաջարկվող  ծրագիր, ապա լեզվի իմացությանը վերաբերող նախապայմանը լրացնելու համար Դուք կարող եք հանձնել հետևյալ երկու լեզվի քննություններից մեկը.

  •  „TestDaF“ (Test Deutsch als Fremdsprache)
  •  „Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang ausländischer Studienbewerber“ (DSH)

Ե՞րբ և որտե՞ղ կարող եք հանձնել նշված քննությունները, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություններ տվյալ թեմայի շուրջ Դուք կարող եք գնտել մեր կայքի «Գերմաներեն լեզու» էջում:

Անգլերեն լեզվով առաջարկվող միջազգային ծրագիր ընտրելիս (բակալավրիատ, մագիստրատուրա, PhD) գերմաներեն լեզվի քննությունը պարտադիր պայման չէ: Դասավանդման լեզվում այստեղ հիմնականում անգլերենն է:

Խնդրում են ուշադրություն դարձնել այն փաստին, որ անգլերեն լեզվով առաջարկվող ծրագրերին դիմելիս հաճախ պահանջվում է անգլերեն լեզվի վկայական (օրինակ՝ TOEFL, IELTS): Թե ինչ արդյունք է Ձեզ անհրաժեշտ համալսարան ընդունվելու համար, կախված է Ձեր նախընտրած ծրագրից:

Ինչպես կարող եմ ստանալ TAN կոդ OnDaF/OnSet թեստին գրանցվելու համար

TAN կոդը Դուք կարող եք ձեռք բերել DAAD տեղեկատվական գրասենյակում Ձեր փաստաթղթերը հանձնելիս: Սակայն որոշ ծրագրերի դեպքում նախատեսված քննությունները  կազմակերպվում են մինչ վերջնաժամկետը: Հետևաբար հարկավոր է նախպես գրանցվել և ստանալ մանրամասն տեղեկատվություն:

Ինչպես կարող եմ գրանցվել OnDaF/OnSet թեստին

Դուք կարող եք դիտել մեր պատրաստած տեսահոլովակը, որտեղ քայլ առ քայլ բացատրվում է, թե ինչպես կարելի է գրանցվել թեստին:

Ես ցանկանում եմ դիմել մագիստրոսական կրթաթոշակին, գրանցվել եմ TOEFL/IELTS/TestDaF/DSH քննությանը, սակայն մինչ վերջնաժամկետը քննության արդյունքները հասանելի չեն լինի: Կարող եմ արդյոք դիմել DAAD կրթաթոշակային ծրագրին:

Այն DAAD դիմորդները, ովքեր դեռևս չեն ունենա հավաստագրված լեզվի վկայական փաստաթղթերը հանձնելու պահին, կարող են հանձնել DAAD-ի կողմից առաջարկվող OnSet(անգլերեն)/OnDaF(գերմաներեն) անվճար թեստերը: OnSet թեստի գրանցումը կատարվում է OnDaF թեստի գրանցման պես:

 

 

Ուսումը Գերմանիայում

Ինչպե՞ս կարող եմ դիմել դսաընթացին

Ցանկանու՞մ եք դիմել գերմանական բուհի կողմից առաջարկվող դասընթացներին: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում: Որպես առաջին քայլ պետք է ընտրել այն առարկան, որը ցանկանում եք ուսանել: Մանրամասն տեղեկատվություն տվյալ գործընթացի վերաբերյալ կարող եք գտնել այստեղ:

Ինչպե՞ս կարող եմ գտնել համապատասխան բուհը

Գերմանիայում կան  տարբեր համալսարաններ: Նրանք բոլորը առաջարկում են բարձրագույն որակ: Եվ շատ դժվար է որոշում կայացնել առաջարկների նման բազմազանության մեջ: Այս էջը կօգնի Ձեզ կողմնորշվել ընտրության հարցում:

Ինչպե՞ս կարող եմ գտնել համապատասխան ծրագիրը

Ցանկանու՞մ եք ուսանել Գերմանիայում, սակայն չգիտեք, թե որ առարկան է Ձեզ համապատասխանում, կամ որ համալսարանում կարող եք սովորել: Ցանկանու՞մ եք անել PhD և փնտրու՞մ եք համապատասխան ծրագիր: Այստեղ Դուք կգտնեք հնարավոր տարբերակների համառոտ ակնարկը:

Ինչպե՞ս կարող եմ գտնել բուհ, որն առաջարկում է իմ նախընտրած ծրագիրը

Գերմանական բուհերն առաջարկում են ավելի քան 16.000 ուսումնական ծրագրեր: Hochschulrektorenkonferenz (HRK) որոնողական համակարգի միջոցով Դուք կարող եք գտնել գերմանական այն բուհերը, որոնք առաջարկում են Ձեր նախընտրած դասընթացները:

Ի՞նչ է իրենից ներկայացնում  համալսարան ընդունվելու մասին տեղեկանքը

Տեղեկանքը հաստատում է, որ դիմորդը բավարարում է գերմանական բուհի առաջադրած բոլոր նախապայմանները և ստացել է տվյալ համալսարանում ուսանելու իրավունք: Մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:

Ես ցանկանում եմ մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանել Գերմանիայում: Կան արդյոք կրթաթոշակներ, որոնց կարող եմ դիմել:  

Գերմանիայում մագիսրտրոսական ծրագրերի համար նախատեսված կրթաթոշակներ տրամադրվում են բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Կախված դիմորդի հայրենի երկրից և նախընտրած դասընթացից՝ առաջարկվում են տարբեր դրամաշնորհային ծրագրեր: Առաջարկվող կրթաթոշակային ծրագրերին կարող եք ծանոթանալ մեր կայքում և DAAD Stipendiendatenbank որոնողական համակարգում:

Կան արդյոք արտասահմանցի ուսանողների համար նախատեսված մագիստրոսական ծրագրեր, որտեղ գերմաներենի իմացություն չի պահանջվում

Գերմանիայում կան շատ մագիստրոսական ծրագրեր, որոնք առաջարկվում են միայն անգլերեն լեզվով: Ծրագրերին կարող եք ծանոթանալ DAAD-Datenbank „International Programmes“ որոնողական համակարգում: Այտեղ Դուք կգտնեք նաև DAAD կրթաթոշակային ծրագրերը:

Ես ընդունվել եմ գերմանական բուհ, սակայն դեռ չունեմ կրթաթոշակ: Կարող եմ արդյոք դիմել կրթաթոշակային ծրագրին, եթե ուսումս Գերմանիակում արդեն իսկ մեկնարկել է:

Դուք կարող եք դիմել երկրորդ ուսումնական տարվա ֆինանսավորման համար:

 

Գիտահետազոտական գործունեությունը Գերմանիայում

Կարող եմ արդյոք PhD անել Գերմանիայում

Գերմանիայում PhD անելու հնարավորություններին կարող եք ծանոթանալ PhDGermany կայքում:

 Կան արդյոք կրթաթոշակներ Գերմանիայում PhD անելու համար

Կան Գերմանիայում PhD անելու համար նախատեսված տարբեր կրթաթոշակներ: Անհատական PhD անելու դեպքում պետք է փնտրել ղեկավար և տեղեկանալ ֆինանսավորման հնարավորությունների մասին:DAAD-ի Stipendiendatenbank որոնողական համակարգը կարող է օգտնել Ձեզ համապատասխան կրթաթոշակ գտնելու հարցում: Կրթաթոշակները տարբերվում են կախված դիմորդի հայրենի երկրից և հետազոտության ոլորտից:

Եթե Ձեզ հետաքրքրում է խմբային PhD անելու հնարավորությունը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ ծրագրերից շատերը առաջարկում են  իրենց սեփական կրթաթոշակներն ու ֆինանսավորման հնարավորությունները: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել PhD Germany կայքը:

Ցանկանում եմ հետազոտել Գերմանիայում, սակայն կրթաթոշակային ծրագրին դիմելիս չեմ ունենա  հրավեր գերմանացի դասախոսի կողմից: Կարող եմ արդյոք ներկայացնել այդ փաստաթուղթը վերջնաժամկետն անց:

Նման խնդրի ի հայտ գալու դեպքում խնդրում ենք դիմել DAAD տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներին: