Forscherin arbeitet mit Schutzbrille im Labor.

Գերմանիան առաջարկում է օտարերկրացի ասպիրանտներին, հայցորդներին և գիտնականներին հետազոտության հիանալի հնարավորություններ: Համալսարանները, պետական և մասնավոր արտահամալսարանական հաստատությունները, ինչպես նաև գիտության ոլորտը ֆինանսավորող կազմակերպությունները, ինչպիսիք են, օրինակ, Գերմանական հետազոտական ընկերությունը (DFG) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), օժանդակում են գիտնականներին կրթաթոշակներ և աշխատատեղեր գտնելու հարցում: Միջազգային հետազոտողներն ունեն մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ փոքր ու միջին ձեռնարկություններում և արդյունաբերության այն ոլորտներում, որտեղ զբաղվում են ինտենսիվ հետազոտությամբ: Շատ ձեռնարկություններ սերտորեն համագործակցում են համալսարանների և  գիտահետազոտական հաստատությունների հետ կիրառական գիտությունների ոլորտում կատարվող հետազոտությունների և զարգացման շուրջ:

DAAD/Hofmann

Տեղեկատվություն ասպիրանտների համար

Այստեղ Դուք կգտնեք տեղեկատվություն անհատական և խմբային PhD ծրագրերի, առկա ֆինանսավորման հնարավորությունների, կարևորագույն նախապայմանների, ինչպես նաև Ձեր այցին ճիշտ նախապատրաստվելու համար անհրաժեշտ գործնական ցուցումների մասին:

Ավելին` research-in-germany.org

DAAD/Volker Lannert

Տեղեկատվություն հետդոկտորական հետազոտողնորի համար

Գերմանիան առաջարկում է բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր և տրամադրում է ֆինանական աջակցություն հետդոկտորական գործունեություն ծավալելու համար համալսարաններում, արտահամալսարանական հաստատություններում և արդյունաբերության ոլորտում:

Ավելին` research-in-germany.org

DAAD/Volker Lannert

Տեղեկատվություն փորձառու գիտնականների համար

Գերմանիայում արտասահմանցի գիտնականները հնարավորություն ունեն գտնելու աշխատանքային հիանալի պայմաններ գիտության և հետազոտության ոլորտներում: Այստեղ Դուք կգտնեք տեղեկություններ մասնագիտական աճի և հետազոտելու հնարավորությունների մասին:

Ավելին` research-in-germany.org

DAAD/Volker Lannert

Գիտահետազոտական հաստատություններ

Գերմանիայում կան գիտահետազոտական գործունեություն ծավալող բազմաթիվ հաստատություններ: Ընդհանուր առմամբ գործում են պետական ֆինանսավորում ունեցող ավելի քան 800 գիտահետազոտական հաստատություններ, ինչպես նաև արդյունաբերական կոնցեռններին պատկանող տարբեր հետազոտական և զարգացման կենտրոններ:

Ավելին` research-in-germany.org

DAAD

Հետազոտության ֆինանսավորում

Գերմանիայում հետազոտությունները ֆինանսավորվում են պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում նաև արտահամալսարանական հաստատությունների, ինչպես նաև այլ տնտեսական միավորների կողմից: Արտասահմանցի ասպիրանտներին և գիտնականներին տրամադրվում են ֆինանսավորման մեծաթիվ հնարավորություններ:

Ավելին` research-in-germany.org