Հայաստանում կան գերմաներեն լեզու սովորելու բազմաթիվ հնարավորություններ: Շատ բուհեր, ինչպես պետական այնպես էլ մասնավոր, առաջարկում են լեզվի դասընթացներ: Ձեր քաղաքում գերմաներեն սովորելու հնարավորություններին ծանոթացեք այստեղ:
Ահա թե ինչու է գերմաներեն սովորելն այդքան լավ գաղափար հայաստանցի ուսանողների և դպրոցականների համար:
Լեզվի ուսուցման կենտրոնն Երևանում առաջարկում է գերմաներեն լեզվի տարբեր մակարդակների դասընթացներ թիրախային տարբեր խմբերի համար:
Լեզվի ուսուցման կենտրոն
տեղեկատվություն և գրանցում
Նելլի Սողոմոնյան
Լեզվի Ուսուցման Կենտրոն Հայաստանում
Մհեր Մկրտչյան 1
0010 Երևան
Հեռ.՝ +374 060 54 22 10; +374 77 528307,
Ֆաքս՝ +374 60 504710
Էլ.փոստ՝ info@slz-eriwan.am
Կայք՝ www.slz-eriwan.am
Facebook: https://www.facebook.com/sprachlernzentrumeriwan/
Գերմանական գրադարան
Գերմանական ընթերցասրահն առաջարկում է գերմաներեն լեզվով գրեքրի, պարբերականների, CD-ների, ֆիլմերի մեծ տեսականի, որը Դուք կարող եք փոխ առնել:
Ընթերցասրահը բաց է երկուշաբթի՝ 14-18:00, երեքշաբթի-ուրբաթ՝ 12-18:00, շաբաթ՝ 12-16:00:
Գյոթե Ինստիտուտ Վրաստանում
Գյոթե Ինստիտուտը Վրաստանում, որը պատասխանատու է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, առաջարկում է համապատասխան լեզվական կուրսեր ապագա ուսանողների համար (ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների): Այն կազմակերպում է նաև բոլոր մակարդակների լեզվի քննություններ:
Գյոթե ինստիտուտի երևանյան կենտրոնում փորձագետ Յուլիա Կրամերը հանդիսանում է կոնտակտային անձ այն ուսուցիչների և դասախոսների համար, ովքեր դասավանդում են գերմաներեն լեզու: Նա պատասխանատու է նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար: Դուք կարող եք կապ հաստատել տիկին Կրամերի հետ այցելելով իր գրասենյակը լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում:
Յուլիա Կրամեր
Պարոնյան 8
0015 Երևան
Հեռ.՝ +374 (0)60 50 47 10
Էլ.փոստ.՝ Julia.Kramer@tbilissi.goethe.org
Ընդունելության ժամերը. Երկ-Ուրբ.՝ 10-12:00 և 14-16:00, ըստ պայմանավորվածության:
Թեստեր. OnDaF, TestDaF և TestAS
Համաշխարհային ճանաչում ունեցող թեստերը, ինչպիսիք են OnDaF-ը, TestDaF-ը և TestAS-ը պարբերաբար անց են կացվում Հայաստանում՝ լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում: Գերմաներեն լեզու սովորողները կարող են շատ արագ, պարզ և ճշգրիտ ստուգել լեզվի իմացության իրենց մակարդակը OnDaF թեստի միջոցով:
OnDaF թեստը կազմակերպվում է լեզվի ուսուցման կենտրոնի կողմից: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.ondaf.de կայքում:
TestDaF-ը լեզվի քննություն է նախատեսված գերմաներեն սովորող այն ուսանողների համար, ովքեր պլանավորում են շարունակել կրթությունը Գերմանիայում և ում անհրաժեշտ է լեզվի իմացության մասին վկայող պաշտոնական փաստաթուղթ: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.testdaf.de կայքում:
TestAS-ը, կամ Ակադեմիական Կրթության Թեստը հանդիսանում է կենտրոնացված, ստանդարտիզացված թեստ օտարերկրացի ուսանողների համար: TestAS-ը ներկայացնում է ապագա ուսանողներին իրենց անհատական վարկանիշները համեմատած այլ դիմորդների հետ: Բավարար արդյունքներ գրանցելու պարագայում նրանք կարող են ընդլայնել գերմանական բուհեր ընդունվելու իրենց հնարավորությունները:
Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.testas.de կայքում:
Հավելյալ տեղեկատվություն
Մենք այստեղ ենք Ձեզ համար
Խորհրդատվության ժամերը՝
Երկ. 15:00 - 18:00
Երք. 10:00 - 12:00
Չրք. 15:00 - 18:00
Հնգ. 10:00 - 12:00
Հեռախոսային խորհրդատվության ժամերը՝
Երկ. 13:30 - 15:00
Երք, Հնգ. 12:00 - 13:00
Չրք. 13:00 - 15:00